Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1981

1981 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Ջեյմս Թոբինը

Տնտեսագետը Նոբելյան Մրցանակի արժանացել է ֆինանսական շուկաների վերլուծության և ընդանուր ծախսերի, գործազրկության, արտադրության և գների վրա այս շուկաների ազդեցության հետազոտության համար: Ջեյմս Թոբինը ամերիկացի տնտեսագետ է: Սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ և ստացել է դոկտորի աստիճան: Դասավանդել է Հարվարդի և մի շարք այլ ամերիկյան առաջատար համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share