Բաժին. Տնտեսական

Հայաստանի բնակչության մեկ երրորդը աղքատ է, 3%-ը՝ ծայրահեղ աղքատ

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանի բնակչության մեկ երրորդը աղքատ է, որից շուրջ 3%-ը` ծայրահեղ աղքատ:

Նշենք, որ մեր երկրում աղքատ են գնահատվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար, ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից՝ 37 044 դրամ կամ 92.2 ԱՄՆ դոլար: Ծայրահեղ աղքատ գնահատվում են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար, ցածր է աղքատության պարենային գծից՝ 21 732 դրամ կամ 54.1 ԱՄՆ դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 32.4%:

Մարզերի կտրվածքով՝ աղքատության մակարդակի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Շիրակի մարզում՝  46.0%, Կոտայքի մարզում՝ 42.5%, Լոռու մարզում՝ 38.7%: Ծայրահեղ աղքատության մակարդակը այս մարզերում կազմել է համապատասխանաբար՝ 5.5%,  5.7% և 3.4%:

Share