Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը մտադիր է կրկնապատկել հեղուկացված գազի արտահանումը Ճապոնիա

Առաջիկա տասը տարում Ռուսաստանը մտադիր է կրկնապատկել Ճապոնիա արտահանվող հեղուկացված գազի ծավալը: ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերի խոսքով` տասը տարուց հեղուկացված գազի արտահանման ծավալը երկրում տարեկան 10 մլն տոննայից կաճի մինչև 50-60 մլն տոննա:

Ներկայում Ճապոնիան ներկրում է ՌԴ-ում արտադրվող հեղուկացված գազի ընդհանուր ծավալի 80%-ը կամ տարեկան 8 մլն տոննա: Այսպիսով, 2025-ի համար ծրագրված 60 մլն տոննայից ճիշտ 16 մլն տոննան հնարավոր է` ներկրի միայն Ճապոնիան, ինչը կազմում է ընդհանուր ծավալի մոտ 26,6%-ը: Ալեքսեյ Տեկսլերը չի բացառել, որ ռուսական հեղուկացված գազի նկատմամբ կարող են հետաքրքրություն ցուցաբերել նաև Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս երկրները:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակովի մեկնաբանությամբ` նավթից ու գազից ստացված ՌԴ եկամուտները կազմում են երկրի ՀՆԱ-ի մեկ երրորդը, և Արևելքի նոր շուկաները միայն կնպաստեն այդ մասնաբաժնի ավելացմանը:

Share