Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի շուկայում խոշոր խաղացողները շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը

Հայաստանյան ԱՊՊԱ շուկայում շարունակվում են խոշորացման միտումները. շուկայի առաջատարները վստահորեն ամրապնդում են իրենց դիրքերը:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 33,5%-ը: Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյաների համաձայն՝ համեմատաբար մեծ մասնաբաժին է ապահովել նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 20,5%:

Մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 13,5%, «ՌԵՍՈ»՝  12%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11,5%, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ մոտ 9%:

Հարկ է նշել, որ մասնաբաժնի առավել զգալի անկում գրանցել է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը:

Share