Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1980

1980 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Լոուրենս Կլեյնը

Տնտեսագետը Նոբելյան Մրցանակի արժանացել է տնտեսական մոդելներ մշակելու և դրանք տնտեսական քաղաքականության մեջ կիրառության մեջ դնելու համար: Լոուրենս Կլեյնը ամերիկացի տնտեսագետ է: Սովորել է Կալիֆորնիայի համալսարանում: Դոկտորական աստիճանը ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում: Պենսիլվանյան և Օքսֆորդի համալսարանների պրոֆեսոր է, աշխատել է տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share