Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1979

1979 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են Թեոդոր Շուլցը և Արթուր Լեվիսը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են տնտեսական զարգացման հետազոտությունների համար, որոնք մասնավորեցվել են զարգացող երկրների խնդիրների համար: Թեոդոր Շուլցը ամերիկացի տնտեսագետ է: Ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Հանդիսանում է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր: Արթուր Լեվիսը բրիտանացի տնտեսագետ է: Սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում և դոկտորական կոչումը ստացել է հենց այդ դպրոցում: Սովորել է նաև Մասաչուսեթսի և Փրինսթոնի համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share