Բաժին. Տնտեսական

Կստեղծվի ընկերություն, որը Հայաստանում կձևավորի ներդրումային նոր մշակույթ

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերություն հիմնադրելու վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիր:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ ընկերության հիմնական առաքելությունն է լինելու ներդրողներին ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու և հետագայում դրանց օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումը:

Ընկերության հիմնական ջանքերն ուղղված են լինելու գործընկեր հանդիսացող առևտրային ընկերությունների գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ տնտեսության տարբեր ոլորտներում աճի պոտենցիալ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց գնահատմանը և իրականացմանը:

Նորաստեղծ ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձևավորմանը, այն է մասնավոր ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների ստեղծման տարրեր:

Նշենք, որ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաև շվեցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր Վարդան Սիրմաքեշը, ով «Արմսվիսսբանկի» և «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահն է:

Share