Բաժին. Տնտեսական

Ի՞նչ են ամենաշատը կեղծում. Louis Vuitton պայուսակներ

Որքան շատ են արտադրվում օրիգինալ ապրանքներ, այնքան ավելի է մեծանում դրանց կեղծման դեպքերը: Այսօր կեղծվում է գրեթե ամեն ինչ՝ համակարգիչներ, հեռախոսներ, օծանելիք, հագուստ, սնունդ: Ներկայացնում ենք աշխարհում ամենաշատ կեղծվող ապրանքներից  Louis Vuitton պայուսակները:

Շատ հաճախ կեղծվող ապրանքների շարքում առանձնահատուկ տեղ ունեն աքսեսուրաները: Դրանց շարքում առանձնանում են Louis Vuitton պայուսակները, և, առավելապես, Louis Vuitton Speedy և Louis Vuitton Alma մոդելները: Անկախ ուսումնասիրությունները վկայում են, որ աշխարհում վաճառվող “LV” բրենդային տառերով պայուսակների միայն 1%-ն է իսկական, մնացյալը կեղծված տարբերակներն են: Louis Vuitton ընկերությունը տարեկան ծախսում է շուրջ 15 մլն եվրո՝ կեղծումների դեմ պայքարելու համար: Ավելին, ընկերությունում ստեղծվել է հատուկ բաժին՝ կեղծումների դեպքերը և կեղծողներին բացահայտելու համար:

Նշենք, որ եթե Louis Vuitton պայուսակների օրիգինալ տարբերակները արժեն նվազագույնը 650 ԱՄՆ դոլար, ապա կեղծ տարբերակները վաճառվում են 100 եվրոյով և նույնիսկ ավելի էժան:

«Ի՞նչ են ամենաշատը կեղծում» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share