Բաժին. Տնտեսական

Զարգացող երկրների թվում «ընկած հրեշտակներն» ավելի շատ են, քան «նորահայտ աստղերը». S&P

Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալության փորձագետների գնահատականով` զարգացող երկրների թվում ավելի մեծ թիվ են կազմում «ընկած հրեշտակները», քան «նորահայտ աստղերը»:

«Ընկած հրեշտակներ» ասելով` գործակալությունն ի նկատի ունի ներդրումային մակարդակի ամենացածր աստիճանում գտնվող, այսինքն` «BBB» սուվերեն վարկանիշ ունեցող երկրները` բացասական կանխատեսումով: Ներկայում աշխարհի 54 այդպիսի երկրներից 23-ը համարվում են զարգացող:

Ըստ Standard & Poor’s-ի` «նորահայտ աստղերն» այն երկրներն են, որոնց վարկանիշը գտնվում է «BB+» մակարդակում` դրական կանխատեսումով և վարկային վարկանիշի բարձրացման հավանականությամբ: Իսկ 21 այդպիսի երկրների թվում ներկայում զարգացող են համարվում միայն 3-ը:

Այսպիսով, մոտ ապագայում զարգացող երկրների էմիտենտների վարկանիշները ավելի շատ նվազելու, քան բարձրանալու միտում ունեն, եզրակացնում են S&P-ի վերլուծաբանները:

Share