Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, ընդ որում՝ պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները աճել են 1.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.3%-ով, իսկ ծառայություններիոլորտում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերին, տարեսկզբի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 100.2%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 100.5%, ծառայությունների սակագներինը՝ 102.4%:

Հունվար-հոկտեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.02% հավելաճ, ինչը 0.28 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.3%):

Միևնույն ժամանակ, հոկտեմբերին, նախորդ տարվա. հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.5%, ոչ պարենային ապրանքներինը`100.9%, ծառայությունների սակագներինը`102.1%, իսկ հունվար-հոկտեմբերին 2013թ. հունվար- հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.9%, 101.7%, 101.8% և 105.6%:

Share