Բաժին. Տնտեսական

Ի՞նչ են ամենաշատը կեղծում. UGG կոշիկներ

Որքան շատ են արտադրվում օրիգինալ ապրանքներ, այնքան ավելի է մեծանում դրանց կեղծման դեպքերը: Այսօր կեղծվում է գրեթե ամեն ինչ՝ համակարգիչներ, հեռախոսներ, օծանելիք, հագուստ, սնունդ: Ներկայացնում ենք աշխարհում ամենաշատ կեղծվող ապրանքներից UGG կոշիկները:

Մի քանի տարի առաջ միջազգային նորաձևության մեջ հայտնվեցին ավստրիական UGG ընկերության արտադրության ձմեռային կոշիկները: Այդ ժամանակից ի վեր UGG կոշիկների Classic Mini և Classic Short մոդելների կեղծումները արագ տեմպերով աճում են: Ավստրիական ընկերությունը իր բրենդի առաջխաղացման համար ստիպված է ներկայացնել ոչ միայն նոր մոդելներ և աշխարհի տարբեր երկրներում բացել բրենդային խանութներ, այլև ակտիվ պայքարել շուկայում հայտնվող կեղծ արտադրանքի դեմ: Անկախ ուսումնասիրությունների համաձայն՝ UGG կոշիկներն առավել համառությամբ կեղծում են չինացիները: Չինաստանում տարեկան կեղծվում է ավելի քան 250 հազար զույգ UGG կոշիկ: Եվրոպայում ևս բացահայտվել են UGG կոշիկների կեղծ արտադրողներ:

Ընկերությունը արգելափակել է ավելի քան 4000 կայք, որոնց միջոցով վաճառվել է կեղծ արտադրանք: Ebay-ի և Amazon-ի հարթակներից հեռացվել են ավելի քան 3000 հայտարարություններ կեղծ UGG կոշիկների վաճառքի վերաբերյալ:

Նշենք, որ  եթե օրիգինալ UGG կոշիկներն արժեն նվազագույնը 120 ԱՄՆ դոլար, իսկ կեղծ տարբերակները շուկայում հայտնվում են շուրջ 2 անգամ ավելի ցածր գնով:

«Ի՞նչ են ամենաշատը կեղծում» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share