Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին ՌԴ-ում նավթի ու գազի կոնդենսատների արդյունահանման ծավալներն աճել են 0,7%-ով

Հունվար-հոկտեմբեր ամիսներին նավթի ու գազի կոնդենսատների արդյունահանման ծավալներն աճել են 0,7%-ով և կազմել 437,886 մլն տոննա: Հոկտեմբեր ամսին Ռուսաստանն արդյունահանել է 44,838 մլն տոննա նավթ (+ 0,3%): Ընդ որում` նավթի օրական արդյունահանման միջին ծավալը անցյալ ամիս կազմել է 10,602 մլն բարել:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին գազի արդյունահանման ծավալները նվազել են 5,2%-ով և կազմել 516,685 մլրդ խմ: Հոկտեմբեր ամսին ՌԴ-ում արդյունահանվել է 53,093 մլրդ խմ գազ: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին «Գազպրոմ» ընկերությունն արդյունահանել է 346,672 մլրդ խմ գազ, իսկ հոկտեմբեր ամսին` 34,950 մլրդ խմ վառելիք:

Հաշվետու շրջանում «սև ոսկու» առաքման ծավալները տեղական նավթամշակող գործարաններ աճել են 5,9%-ով և կազմել 235,466 մլն տոննա: Հոկտեմբեր ամսին առաքվել է 23,596 մլն տոննա հումք, ինչը 7,5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Share