Բաժին. Տնտեսական

Հոկտեմբեր ամսին ֆրանսիական ավտոշուկայի վաճառքների ծավալը նվազել է 3,8%-ով

Հոկտեմբեր ամսին ֆրանսիական ավտոշուկայի վաճառքների ծավալը նվազել է 3,8%-ով: Միևնույն ժամանակ, վաճառքների կրճատման ֆոնին ֆրանսիական հիմնական ավտոարտադրող ընկերությունները համեմատաբար ավելի քիչ են տուժել, նկատում են ոլորտի մասնագետները: Այսպես, PSA Peugeot Citroen-ի վաճառքի ծավալները կրճատվել են ընդամենը 2,2%-ով, այն դեպքում, երբ Renault-ի համար այս ցուցանիշը կազմել է 0,4%-ի:

Փորձագետների գնահատականով` չնայած Փարիզում հոկտեմբեր ամսին կազմակերպված Միջազգային ավտոսրահի խոշոր գովազդին, որտեղ այցելուների թիվը հասել է մոտ 1,3 մլն մարդու, ավտոմեքենաների վաճառքների ցուցանիշների վրա այն էական ազդեցություն չի թողել: Ընդ որում, անկումը նկատվել է սեպտեմբերին շուկայում արձանագրված 6,3% աճից հետո:

Այդուհանդերձ, մասնագետների դիտարկմամբ` առաջին կիսամյակի արդյունքներով ֆրանսիական ավտոշուկայի աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մնում է 1,4% մակարդակում:

Share