Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ավելի քան 45%-ը բաժին է ընկնում Եվրամիությանը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 հազար 882.1 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 17.1 մլրդ ՀՀ դրամ կամ 41.6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մեր երկրի տրամադրված մարդասիրական օգնության ծավալները աճել են 13%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 39.4%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 19.0%-ը` մանածագործական իրերը, 7.9%-ը` սարքեր և ապարատները, 7.5%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 7.1%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 19.1%-ը`  մնացած ապրանքները:

Ստացված օգնության 45.7%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ ավելի քան 13%-ը ապահովել են Նիդերլանդները: Միևնույն ժամանակ, մեր երկրին տրամադրված օգնության 17.2%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին,16.2%-ը՝ Ավստրալիային, 10.0%-ը՝ Չինաստանին:

Share