Բաժին. Տնտեսական

Նավթային հսկաները կկրճատեն արդյունահանման ծավալները

Նավթային խոշորագույն ընկերությունները, այդ թվում` ExxonMobil-ը, Chevron-ը և Shell-ը մտադիր են կրճատել գործառնությունների ծավալը` նավթի գների կայուն նվազման ֆոնին: The Wall Street Journal-ի փոխանցմամբ` նավթային հսկաների մոտ վերջին 10 տարիներին նկատվում է շահութաբերության մակարդակի էական նվազում` անգամ նավթի բարձր գների պարագայում: Այդ ընկերությունների շահութաբերությունը վերջին մեկ տարվա ընթացքում կազմել է 26%` տասը տարի առաջվա 35%-ի համեմատ:
 
Նման դինամիկան բացատրվում է նավթի արդյունահանման համար կատարվող ծախսերի աճով, ինչի արդյունքում էլ բարձրանում է նավթի ինքնարժեքը:

ExxonMobil, Chevron և Shell ընկերությունների համախառն շահույթը, ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով, կազմել է 18,9 մլրդ դոլար, ինչը նվազագույնն է վերջին տարիների ընթացքում: Եկամուտների նվազումը նավթային ընկերություններին ստիպում է հրաժարվել ընդլայնման ծրագրերից և վաճառել պակաս շահութաբեր ստորաբաժանումները:

Sanford C. Bernstein-ի հաշվարկներով` 2013-ից առայսօր աշխարհում չեղյալ են համարվել ընդհանուր առմամբ 200 մլրդ դոլարի նավթագազային նախագծեր:

Share