Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1974

1974 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել են  Գունար Մյուրդալը և Ֆրիդրիխ Հայեկը

Տնտեսագետները Նոբելյան մրցանակի արժանացել են փողի տեսության հիմնարար ուսումնասիրության և տնտեսական, սոցիալական, ինստիտուցիոնալ երևույթների փոխկապակցվածության բացահայտման ուղղությամբ իրականացրած վերլուծությունների համար: Գունար Մյուրդալը շվեդացի տնտեսագետ է: Ավարտել է Ստոկհոլմի իրավագիտական համալսարանը: Եղել է նույն համալսարանի պրոֆեսոր: Ֆրիդրիխ Հայեկը ավստրիացի տնտեսագետ և փիլիսոփա է: Նա տնտեսագիտության և իրավագիտության գիտությունների թեկնածու է: Դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքական ուղղվածությամբ դպրոցում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share