Բաժին. Տնտեսական

Intel Capital հիմնադրամը 62 մլն դոլարի ներդրում է կատարել 16 ընկերություններում

Intel Capital վենչուրային հիմնադրամը, ընդհանուր առմամբ, 62 մլն դոլար է ներդրել 16 ընկերություններում: Այս մասին Intel Capital Global Summit համաժողովին հայտարարել է Intel Capital-ի նախագահ և Intel կորպորացիայի նախագահ Արվինդ Սոդհանին:

Intel կորպորացիայի գլոբալ ներդրումների գծով ստորաբաժանումը համարվող Intel Capital հիմնադրամը աջակցում է կրելի տեխնոլոգիաների, ինովացիոն սարքավորումների, շարժական և անլար տեխնոլոգիաների, միկրոպրոցեսորների արտադրության ոլորտներում մասնագիտացած սկսնակ ընկերությունների, որոնց թվում է նաև ամերիկյան Braigo Labs-ը` հիմնադրված կալիֆորնիացի 13-ամյա դպրոցական Շուբհամ Բաներջիի կողմից:

Intel Capital-ի կողմից ֆինանսավորվել են ԱՄՆ-ում, Իսրայելում, Չինաստանում, Կանադայում և Թայվանում հիմնված ընկերությունները:

1991-ից սկսած հիմնադրամը 11 մլրդ դոլար է ներդրել աշխարհի 57 երկրներում գործող 1400 ընկերություններում:

Share