Բաժին. Տնտեսական

Ի՞նչ են ամենաշատը կեղծում. Emmentaler Switzerland պանիր

Որքան շատ են արտադրվում օրիգինալ ապրանքներ, այնքան ավելի է մեծանում դրանց կեղծման դեպքերը: Այսօր կեղծվում է գրեթե ամեն ինչ՝ համակարգիչներ, հեռախոսներ, օծանելիք, հագուստ, սնունդ: Ներկայացնում ենք աշխարհում ամենաշատ կեղծվող պանիրը՝ Emmentaler Switzerland-ը:

Շվեյցարիային մեծ ճանաչում են բերել բանկերը, ժամացույցները  և պանիրը: Երկրի ամենահայտնի կաթնային արտադրանքը Emmentaler պանիրն է, որը մեծ հետաքրքրություն է վայելում կեղծ ապրանքների արտադրությամբ զբաղվողների շրջանում: Եթե օրիգինալ Emmentaler պանրի 225 գրամն արժե նվազագույնը 8 ԱՄՆ դոլար, ապա այս պանրի կեղծ տարբերակները կարելի է գնել 2-3 անգամ ավելի էժան: Հատկանշական է, որ պանրի անունը չի հանդիսանում գրանցված ապրանքային նշան, ինչը և հնարավորություն է տալիս տարբեր երկրների արտադրողների արտադրել պանիր՝  ներկայացնելով այն որպես Emmentaler բրենդի արտադրանք: Իրական Emmentaler պանիր արտադրվում է միայն Շվեյցարիայում, Բերն ավանում: Արտադրության ժամանակ օգտագործվում է XII դարի բաղադրատոմսեր:

Անկախ գնահատականներով՝ տարեկան արտադրվում է 3000 տոննա կեղծ Emmentaler պանիր:

«Ի՞նչ են ամենաշատը կեղծում» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share