Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին Հայկական ատոմային էլեկտրակայանը պետբյուջե է վճարել 5 մլրդ դրամի հարկեր

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ, Մեծամորի ատոմակայան) երկրի պետական բյուջե է վճարել 5,021 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Այս ցուցանիշով ատոմակայանը հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 11-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Հայկական ատոմային էլեկտրակայանի կողմից բյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են անուղղակի հարկերը՝ 3,5 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ  ՀԱԷԿ-ին բաժին է ընկում մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան 30%-ը:

2013 թվականին Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանը արտադրել է 2359.7 մլն.կՎտ ժամ էեկտրաէներգիա:

Share