Բաժին. Տնտեսական

Մեր երկրի արտահանման ծավալի ¼-ը կազմում է հանքահումքային արտադրանքը

Մեր երկրի արտահանման կառուցվածքում շարունակում է առավել մեծ տեսակարար կշիռ ունենալ հանքահումքային արտադրանքը՝ շուրջ 26%: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014 թվականի առաջին ինն ամսում Հայաստանից արտահանվել է  288,64 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 7%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել նաև պատրաստի սննդի արտադրանքը և ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը:  Այսպես, պատրաստի սննդի արտադրանքին բաժին է ընկել արտահանման 21%-ը, իսկ  ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերին՝  20%-ը:

Մեր երկրի արտահանման կառուցվածքում ունեցած մասնաբաժնով չորրորդ տեղում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի,

թանկարժեք մետաղների և դրանցից իրերի ապրանքային խումբն է՝ 15%: Առաջին հնգյակը եզրափակում է մանածագործական իրերի ապրանքային խումբը՝ մոտ 4%:

Share