Բաժին. Տնտեսական

Կենտրոնական Ասիայում ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 5,5%

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փորձագետների կանխատեսումներով` Կենտրոնական Ասիայի երկրներում առաջիկա 2-3 տարում ՀՆԱ-ի աճի տեմպերը կդանդաղեն տարեկան մինչև 5,5%: Ընդ որում, բանկի տվյալներով, վերջին տարիներին տնտեսական աճը տարածաշրջանում պահպանվել է տարեկան մինչև 6,5% մակարդակում:

Բանկի նախագահի խոսքով` համաշխարհային վերջին ճգնաժամի ֆոնին  անորոշությունն ու տնտեսական թույլ աճը զարգացած երկրներում հնարավոր է` դառնա նորմա: Սակայն նա ընդգծել է, որ նման սցենարը անընդունելի է, և բանկն իր նախագծերով կփորձի նպաստել տարածաշրջանում տնտեսության զարգացմանը:

1966-ին հիմնադրված Ասիական զարգացման բանկին անդամակցում է 67 պետություն, որոնցից 48-ը գտնվում է ասիական տարածաշրջանում: Կենտրոնակայանը տեղակայված է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:

Բանկի գործունեությունն ուղղված է ասիական երկրներում աղքատության կրճատմանը` հաշվի առնելով տարածաշրջանի բնապահպանական կայունությունն ու տարածաշրջանային ինտեգրումը:

Share