Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում մինչև 2017թ. ֆիզիկական անձանց նկատմամբ նոր հարկեր չեն սահմանվի.Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայում տնային տնտեսությունների հարկային բեռի ավելացման գործընթացն այս տարվանից կդադարեցվի: Այսպիսի խոստումով հեռուստաեթերում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` ընդգծելով, որ ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող ֆինանսական նոր միջոցառումները երկրում չեն կիրառվի ընդհուպ մինչև 2017թ.(այսինքն` մինչև Օլանդի նախագահական լիազորությունների ավարտը):

Երկրի ղեկավարը նշել է, որ 2015-ին հարկերը կնվազեն, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ: Միաժամանակ, Օլանդը նաև նկատել է, որ վերջին երկու տարում իրականացված հարկային որոշակի փոփոխությունների արդյունքում պետական գանձարան են մուտքագրվել լրացուցիչ եկամուտներ, որոնք էլ, իրենց հերթին, նպաստել են պետբյուջեի դեֆիցիտի նվազմանը:

«2012-ին, երբ եկա իշխանության գլուխ, բյուջեի դեֆիցիտը կազմում էր ՀՆԱ-ի 5,2%-ի չափով, իսկ այսօր այն արդեն 4,4% է»,-ասել է Օլանդը:

Share