Բաժին. Տնտեսական

Ի՞նչ են ամենաշատը կեղծում. թղթադրամներ

Որքան շատ են արտադրվում օրիգինալ ապրանքներ, այնքան ավելի է մեծանում դրանց կեղծման դեպքերը: Այսօր կեղծվում է գրեթե ամեն ինչ՝ համակարգիչներ, հեռախոսներ, օծանելիք, հագուստ, սնունդ: Կեղծումները, սակայն, առաջին հերթին առնչվում են թղթադրամներին, որոնք միշտ եղել են խաբեբաների ուշադրության կենտրոնում:

Այն պահից, երբ ի հայտ է եկել փողը, սկիզբ է դրվել նաև փողի կեղծմանը: Նոր թղթադրամների ու մետաղադրամների ստեղծմանը զուգահեռ շրջանառության մեջ հայտնվել են կեղծ տարբերակները: Սրանով է պայմանավորված այն փաստը, որ բոլոր երկրները լուրջ քայլեր են ձեռնարկում թղթադրամների պաշտպանության ուղղությամբ:

Անկախ ուսումնասիրությունների համաձայն՝ Եվրոպայում ամենաշատը կեղծվում են 50, 20 և 100 եվրո անվանական արժեքով թղթադրամը: Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարին, ապա աշխարհում առավել շատ հանդիպում են կեղծ 100-դոլարանոց թղթադրամներ:

«Ի՞նչ են ամենաշատը կեղծում» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share