Բաժին. Տնտեսական

Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել են 60%-ով

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8791.5 մլն հատ սիգարետ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 60%-ով: Նշենք, որ 2013 թվականի առաջին ինն ամսում մեր երկրում արտադրվել էր 5518.5 մլն հառ սիգարետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, ըստ որոնց՝ 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 7730 մլն հատ սիգարետ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 25%-ով, իսկ 2008 թվականի համեմատ՝ ավելի քան 2 անգամ:

2012 թվականին մեր երկրում արտադրել է 6155 մլն հատ սիգարետ, 2009 թվականին՝ 3310 մլն հատ սիգարետ:

Վերջին չորս տարվա կտրվածքով սիգարետների արտադրության անկում գրանցվել է միայն 2011 թվականին, երբ արտադրվել էր 3361 մլն հատ սիգարետ՝ 2010 թվականին գրանցված 4127 մլն հաատ ցուցանիշի դիմաց:

Share