Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները – 1971

1971 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Սայմոն Կուզնեցը

Տնտեսագետը Նոբելյան մրցանակի արժանացել է տնտեսական աճ վերլուծության ուղղությամբ կատարած իր ուսումնասիրությունների համար, որոնք նպաստել են առավել մանրամասն բացահայտել տնտեսական և սոցիալական կառուցվածքները, ինչպես նաև ընդհանուր աճի գործընթացը: Սայմոն Կուզնեցը ամերիկացի տնտեսագետ է: Դոկտորական աստիճանը ստացել է Կոլումբիայի համալսարանում: Դասավանդել է ամերիկյան առաջատար համալսարաններում:

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2013 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 45 Նոբելյան մրցանակ:

«Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share