Բաժին. Տնտեսական

Կոկա-Կոլա ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 30-րդն է

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 30-րդն է: Այս մասին վկայում են Պետական Եկամուտների Կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված հաշվետվության՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 2,943 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: Հաշվետու ամիսներին ընկերության կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Նշենք, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթոլինգ Քոմթնի Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է1995 թվականին: Զբաղվում է հյութերի, նեկտարի, էներգետիկ և սպորտային ըմպելիքների, թեյի արտադրությամբ: Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է հետևյալ ապրանքային նշանները՝  COCA-COLA (արտադրող), BONAQUA (արտադրող), SPRITE (արտադրող), FANTA (արտադրող), ДОБРЫЙ (Ռուսաստան, ներմուծող), RICH (Ռուսաստան, ներմուծող), NESTEA  (Ռուսաստան, ներմուծող), POWERADE (Ռուսաստան, ներմուծող), BURN (Վրաստան, ներմուծող), SCHWEPPES (Վրաստան, ներմուծող):

Share