Բաժին. Տնտեսական

Միլիարդատերեր 2014. Աֆրիկայում ապրում է 40 միլիարդատեր

«Բիզնես 24»-ը շարունակում է ներկայացնել Wealth X վերլուծական գործակալության և UBS բանկի հրապարակած համատեղ «Wealth X and UBS Billionaire Census 2014» զեկույցը:

Ըստ զեկույցում ներկայացված տվյալների՝ Աֆրիկայում ապրում է 40 միլիարդատեր, որոնց համախառն կարողությունը կազմում է շուրջ 114 մլրդ ԱՄՆ դոլար: Աֆրիկյան երկրներում հարուստ մարդիկ իրենց կարողությունը կուտակել են՝ օգտագործելով առկա բնական ռեսուրսները: Միլիարդատերերի 12%-ը իր բիզնեսը կառուցել է գազի և նավթի արդյունաբերության ոլորտում: Աֆրիկայում միլիարդատերերը նախընտրում են ապրել Կահիրեում (Եգիպտոս)՝ 13 միլիարդատեր և Լաոսում (Նիգերիա)՝  10 միլիարդատեր:

Նշենք, որ աշխարհում ապրում է 2 հազար 325 միլիարդատերեր, ովքեր գերադասում են ապրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան:

Աշխարհի բոլոր միլիարդատերերի համատեղ կարողությունը գնահատվում է 7,2 տրիլիոն ԱՄՆ դոլար:

«Միլիարդատերեր 2014» հոդվածների շարքի մյուս հրապարակումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Share