Բաժին. Տնտեսական

«Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 34-րդն է

Գրանդ Քենդի ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 34-րդն է: Այս մասին վկայում են Պետական Եկամուտների Կոմիտեի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված ցանկ՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Գրանդ Քենդի ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 2,549 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: Հաշվետու ամիսներին ընկերության կողմից պետբյուջե վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ):

Նշենք, որ Գրանդ Քենդի հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2000 թվականին:

Share