Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին Հայաստան-Ռուսաստան առևտրի շրջանառությունը կազմել է 985,47 մլն դոլար

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրի շրջանառությունը կազմել է 985,47 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության  մոտ 23%-ը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 219,93 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ նվազելով մոտ 6%-ով,  իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 765,54 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 13%-ով:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 19.8%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 24%:

Նշենք նաև, որ 2013 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:

Share