Բաժին. Տնտեսական

Հունաստանում շարունակվում է դեֆլյացիան

Սպառողական գները Հունաստանում հոկտեմբեր ամսին կրկին անկում են գրանցել` ներքին ծախսերի թույլ մակարդակով պայմանավորված: Երկրի վիճակագրական ծառայության (Elstat) տվյալներով` սպառողական գների ինդեքսը նշված ժամանակահատվածում, նախորդ տարվա նկատմամբ, նվազել է 1,7%-ով: Անկումը պայմանավորված է եղել մթերքների և շինոլորտում ծառայությունների գների 5,4% նվազմամբ: Ընդ որում` ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գներն աճել են 2%-ով:

Ամսական արտահայտությամբ, սեպտեմբերի նկատմամբ, գներն անկում են ապրել 0,9%-ով:

Հիշեցնենք, որ 2010-ից Հունաստանը միջազգային վարկատուների «եռյակից» (Եվրամիություն, Եվրոպական կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ) արդեն ստացել է ֆինանսական օգնության երկու փաթեթ` 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով:

Ի դեպ, Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումներով` ընթացիկ տարում Հունաստանի ՀՆԱ-ն կցուցադրի 0,4% աճ, իսկ 2015-ին` արդեն 1,2%:

Share