Բաժին. Տնտեսական

ԱԺ-ն ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրարկումը մինչև փետրվար հետաձգելու մասին նախագիծը

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովի նիստում ձայների 110 կողմ, 1 դեմ և 9 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՝ Կառավարության կողմից ներկայացված նախագիծը:

Ըստ նախագծի՝ փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվում է մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը, այնինքն՝ առաջարկվում է մինչև նշված ժամկետը առևտրային գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար հետաձգել իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պարտադիր պահանջը:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս,  բայց այն պայմանով, որ տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Share