Բաժին. Տնտեսական

Հայաստանից Չինաստան արտահանումն աճել է շուրջ 2,3 անգամ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստան-Չինաստան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 418,89 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 30%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է  9.7%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 117,55 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝  301,34 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը աճել է 2,3 անգամ, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ 11.4%-ով:

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է  10.6%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.4%:

Share