Բաժին. Տնտեսական

Ավստրալիան հնարավոր է դառնա հեղուկացված գազի խոշորագույն արտահանողը

Ավստրալիան հնարավոր է առաջ անցնի Քաթարից` դառնալով հեղուկացված գազի խոշորագույն արտահանողն աշխարհում, ինչի համար երկրից կպահանջվի ընդամենը 4 տարի:

HSBC բանկի վերլուծաբանների գնահատականով` 2015-2016թթ. ավստրալական հեղուկացված գազի մատակարարման ծավալներն արտաքին շուկա  կավելանան 70%-ով, իսկ 2015-2018թթ. տարեկան միջին աճը կկազմի 42%: Արդյունքում` հեղուկացված գազը երկրի արտահանման կառուցվածքում երկաթից հետո կզբաղեցնի 2-րդ տեղը` այսպիսով 3-րդ հորիզոնական մղելով քարածխին:

Քուինսլենդում QCLNG նախագիծը կմեկնարկի մինչև ընթացիկ տարեվերջ, իսկ Gorgon գործարանը շահագործման կհանձնվի արդեն հաջորդ տարում: Այս նախագծերի համախառն հզորությունը կգերազանցի տարեկան 24 մլն տոննան: Եվս 5 նախագիծ էլ կյանքի կկոչվի մինչև 2018թ. վերջը: Այդ ձեռնարկություններում արտադրված գազը կարտահանվի Չինաստան Ճապոնիա, Կորեա, Թայվան և Հնդկաստան:

Share