Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում

Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է. չորս ամիս շարունակ գնային մեծ տատանումներ չեն գրանցվել:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբերին մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական ամենաբարձր գինը սահմանվել է Կենտրոն համայնքում՝ 428 հազար ՀՀ դրամ:

Համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 282,7 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, սեպտեմբերին բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 275,2 հազար դրամ, Ավանում՝ 260,2 հազար դրամ, Շենգավիթում՝ 256,5 հազար դրամ, Նոր-Նորքում՝ 252,7 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 250,9 հազար դրամ, Աջափնյակում՝ 249,6 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 242,5 հազար դրամ, Նուբարաշենում` 156,0 հազար դրամ:

Share