Բաժին. Տնտեսական

Ամենաբարձրը վարձատրվում են Սյունիքի, ամենացածրը՝ Արագածոտնի մարզի բնակիչները

Մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է: Ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ այս մարզի բնակիչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 200,6 հազար ՀՀ դրամ, ընդ որում` մարզի այն բնակիչները, ովքեր աշխատում են պետական հատվածում, ստացել են 110.5 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձ, իսկ մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 276,1 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև մայրաքաղաքում` 186,16 հազար ՀՀ դրամ, ընդ որում` պետական հատվածում ցուցանիշը կազմել է 176.3 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 198,9 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմել է 150.8 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 140.4 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 135.8 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 139,2 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 128.7 հազար ՀՀ դրամ:

Տավուշի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմել է 133.7 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի բնակչությանը` 131,2 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 123,6 հազար ՀՀ դրամ:  Միջին ամսական անվանական աշխատավարձի ամենացածր ցուցանիշ գրանցվել է Արագածոտնի մարզում՝ 120,5 հազար ՀՀ դրամ:

Share