Բաժին. Տնտեսական

Մեր երկրի շինարարության ոլորտում գործում է 801 ընկերություն

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանում գրանցված է 801 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 16 հազար 133 մարդ:

Մեր երկրում գործող շինարարական կազմակերպություններից 342-ը դասակարգվում են որպես փոքր (ունեն 6-25 մարդ աշխատող), իսկ 316-ը գերփոքր ( ունեն մինչև 5 աշխատող):

Միջին դասակարգված կազմակերպությունները 64-ն են: Այս կազմակերպություններն ունեն 26-50 աշխատող:

Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 51-ից ավելի է, 79-ն են:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում գործող խոշոր շինարարական կազմակերպություններում աշխատում է 8 860 մարդ, միջին մեծության կազմակերպություններում՝ 2 298 մարդ, փոքր և գերփոքր շինարարական կազմակերպություններում՝ համապատասխանաբար՝ 4174 և 801 մարդ:

Share