Բաժին. Տնտեսական

Հայաստանյան բանկերում ավանդներն աճել են շուրջ 18%-ով

Հայաստանյան բանկերում սպասարկվում է շուրջ 2 մլն 124,4 հազար հաճախորդ, որոնցից մոտ 2 մլն 47 հազարը ֆիզիկական անձ-հաճախորդներն են, իսկ մնացյալը՝ իրավաբանական անձ-հաճախորդները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հայաստանյան բանկերում հաճախորդների հաշիվների (ընթացիկ և ժամկետային) ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 3 մլն  645,8 հազար:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է 853 մլրդ 468 մլն ՀՀ  դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել է 7241 մլն ՀՀ դրամով դրամով կամ 0.9%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ՝ 128 721 մլն ՀՀ դրամով կամ 17.7%-ով:

Նշենք նաև, որ 2013 թվականին Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների քանակը ավելացել էր 17.7%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 899 հազար` հիմնականում պայմանավորված ֆիզիկական անձ-հաճախորդների քանակի ավելացմամբ: Ֆիզիկական անձ-հաճախորդների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 18.3%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 823 հազար: Իրավաբանական անձ-հաճախորդների քանակն ավելացել էր 5.1%-ով և տարեվերջին կազմել 76.2 հազար:

Տարվա ընթացքում բանկային հաշիվների (ընթացիկ և ժամկետային) քանակն ավելացել էր 19.4%-ով և կազմել 2 միլիոն 505 հազար:

Share