Բաժին. Տնտեսական

Մանրածախ առևտուրը զարգանում է խոշոր խաղացողների շնորհիվ

Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանում գործող խոշոր խանութների թիվը կազմել է 156 (խոշոր են համարվում այն խանութները, որտեղ աշխատում է ավելի քան 30 աշխատող): Վերջիններիս բաժին է ընկել խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառության շուրջ 60%-ը:

Համեմատության համար նշենք, որ հաշվետու ամիսներին առևտրի ոլորտում գործունեություն է ծավալել 12 հազար  457 խանութ: Դրանցից 11 հազար 422-ը գերփոքր խանութներն են (ունեն մինչև 5 աշխատող), 713-ը՝ փոքր (6-15 աշխատող), 166-ը՝ միջին (16-30 աշխատող):

Գերփոքր խանութների մասնաբաժինը հանրապետությունում իրականացված առևտրի համախառն ծավալում կազմել է 19.4%, փոքր խանութներինը` 13%, միջին խանութներինը՝ 7.4%:

Նշենք նաև, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր հանրապետությունում խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 714,10 մլրդ ՀՀ դրամ:

Share