Բաժին. Տնտեսական

Հուլիսի 1-ից նոյեմբերի12-ը հացահատկի արտահանումը ՌԴ-ում ավելացել է 39%-ով

Հուլիսի 1-ից նոյեմբերի12-ը ընկած ժամանակահատվածում հացահատկի արտահանման ծավալները Ռուսաստանում ավելացել են 39%-ով` կազմելով 16,242 մլն տոննա: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմում էր մոտ 11,7 մլն տոննա: Այս մասին հաղորդում է ՌԴ գյուղնախարարությունը:

Արտահանման կառուցվածքում զգալի մասը բաժին է ընկնում ցորենին (մոտ 13,2 մլն տոննա): Գարու արտահանումը գնահատվում է մինչև 2,2 մլն տոննա, եգիպտացորենինը` 658 հազար տոննա, իսկ այլ հացահատիկային բույսերինը` 140 հազար տոննա:

ՌԴ գյուղնախարարության անցկացրած մշտադիտարկման տվյալներով` նախորդ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում արձանագրվել է հացահատկի գների աճ` պայմանավորված հացահատիկ արտադրող մի շարք երկրներում բերքահավաքի համար եղանակային անբարենպաստ պայմանների ազդեցությամբ:

Share