Բաժին. Տնտեսական

Ավստրալիան և Չինաստանը ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել

Ավստրալիան և Չինաստանը ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթի համաձայն` Ավստրալիան 4 տարվա ընթացքում կզրոյացնի Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, իսկ Չինաստանն իր հերթին կզրոյացնի ավստրալական ներկրումների 93%-ի նկատմամբ սահմանված տուրքերը: Ուշագրավ է, որ համաձայնագրի ստորագրման համար կողմերը բանակցել են ավելի քան մեկ տասնամյակ:

Դիտորդների մեկնաբանությամբ` այդ համաձայնագիրը հատկապես ձեռնտու է ավստրալական գյուղմթերք արտադրողներին և ծառայությունների ոլորտի ձեռնարկատերերին: 

Ավելի վաղ, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել էր Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին:

Share