Բաժին. Տնտեսական

Կրթության ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 107 հազար ՀՀ դրամ

Մեր երկրի կրթության ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 107 հազար ՀՀ դրամ, ինչը զգալի ցածր է հանրապետական միջին աշխատավարձի ցուցանիշից: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության` կրթության ոլորտի պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 106 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 159 հազար ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ կրթության ոլորտը աշխատավարձի ցուցանիշով զիջում է միայն մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտին, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է 97 հազար ՀՀ դրամ:

Տնտեսության մյուս ոլորտներում, ի համադրության կրթության ոլորտի, աշխատավարձը ավելի բարձր է:

Նշենք նաև, որ մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է շուրջ 170 հազար ՀՀ դրամ:

Share