Բաժին. Տնտեսական

Մեր երկրի արտահանման մոտ 11%-ը բաժին է ընկնում Գերմանիային

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է  շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 27.5%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է 2 անգամ և կազմել շուրջ 118 մլն ԱՄՆ դոլար: Գերմանիայից Հայաստան ներմուծումը աճել է 5.2%-ով և կազմել մոտ 210 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ամիսների արդյունքներով Գերմանիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 7.6%, ընդ որում այս երկրին բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի  10.6%-ը, ներմուծման ծավալի՝ 6.6%-ը:

Հարկ է նշել, որ Գերմանիան մեր երկրի խոշոր առևտրային գործընկեր-երկրների վարկանիշում երրորդն է՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո:

Share