Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանից արտահանվել է 39,98 մլն դոլարի կենդանի և կենդանական ծագման արտադրանք

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել են 39,98 մլն ԱՄՆ դոլարի կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ ներկայացված տվյալների` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մեր երկրից կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը աճել է մոտ 10%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին մեր երկիր են ներմուծվել 98,05 մլն ԱՄՆ դոլարի կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ գրանցվել է ցուցանիշի 5% անկում:

Արդյունքում, կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի ներմուծումը շուրջ 2 անգամ ավելի է եղել, քան դրանց արտահանումը:

Share