Բաժին. Տնտեսական

Եվրոգոտու տնտեսության վերականգնումը դանդաղում է

Եվրոգոտու տնտեսության վերականգնման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, քան կանխատեսվում էր, Եվրախորհրդարանի նիստին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին: Նրա գնահատականով` ամռան ամիսներին եվրոգոտու տնտեսությունը զրկվել էր դրական ազդակներից, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունն, իր հերթին, հանգեցնում էր աճի տեմպերի նվազման:

Գործազրկությունը շարունակում է մնալ ռեկորդային բարձր մակարդակում, այն դեպքում, երբ սղաճի ցուցանիշը թիրախայինից էլ ցածր է: Ուստիև, ԵԿԲ-ը առավել հետևողական կլինի դեֆլյացիոն ռիսկերի նկատմամբ, ասել է Դրագին:

Միևնույն ժամանակ, Դրագին հայտարարել է, որ ամենադժվար պահը մնացել է ետևում, և արդեն 2015-2016թթ. եվրոգոտու տնտեսությանը սպասվում է վերականգնում: Նա հերթական անգամ նկատել է, որ ԵԿԲ խորհրդի բոլոր անդամները անհրաժեշտության դեպքում պատրաստ են գնալ հետագա քայլերի:

Share