Բաժին. Տնտեսական

Բրազիլական պանիրը կարտահանվի նաև ռուսական շուկա

Բրազիլական պանրագործական Tirolez, Schreiber Foods և Polengui ընկերություններն այսուհետ իրենց արտադրանքը կարտահանեն նաև ռուսական շուկա: Ընդ որում, այդ ընկերությունների արտադրած պանրի տեսակները լայն սպառում ունեն ոչ միայն բրազիլական, այլև համաշխարհային շուկայում:

Tirolez ընկերությունը հիմնադրվել է 1980-ին` Բրազիլիայում, որպես ընտանեկան ձեռնարկություն: Այն ունի 5 գործարան, որտեղ աշխատում է ավելի քան 1000 մարդ, և պահեստ` Սան Պաուլուի կենտրոնում: Tirolez-ը արտադրում է ինչպես չոր, այնպես էլ հալած պանիր:

Polengui ապրանքանիշը պատկանում է Soparind Bongrain ընկերությանը, որի արտադրած փափուկ և հալած պանիրները բրազիլական շուկայում հայտնվել են դեռևս 1947-ականներին: Soparind Bongrain-ը տարբեր անուններով գործում է աշխարհի 115 երկրներում:

Schreiber Foods-ի արտադրանքը, որը Բրազիլիայում ունի ընդամենը 1 ձեռնարկություն, տեղական շուկայում հազվադեպ է հայտնվում: Ընկերությունը մասնագիտացած է ինչպես չեդդեր, այնպես էլ պարմեզան և պրովոլոնե պանիրների արտադրության մեջ: Schreiber Foods-ի վաճառքների ծավալը ողջ աշխարհում գերազանցում է տարեկան 5 մլրդ դոլարը:

Share