Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում անշարժ գույքի շուկայում կնքվել է 18,4 հազար գործարք

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության` ընթացիկ տարվա սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 18 հազար 472 գործարքներ: Այս գործարքների մեծ մասը՝ մոտ 35%-ը, բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին:

Հաշվետու ամսում գգործարքերի շուրջ 23%-ը կազմել են օտարման, 11%-ը՝ գրավադրման,  10%-ը՝ ժառանգության, 10%-ը՝ առաջնային գրանցման, 3%-ը՝ վարձակալության գործարքները, մնացյալ մասը՝ այլ պետական գրանցումները:

Share