Բաժին. Տնտեսական

Ինն ամսում մեր երկրի միջազգային պահուստները կրճատվել են 588 մլն դոլարով

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 663 մլն ԱՄՆ դոլար: Պահուստների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Հարկ է նշել, որ տարեսկզբի համեմատ մեր երկրի միջազգային պահուստները կրճատվել են: Ընդ որում, հունվար-հունիս ժամանակահատվածում գրանցվել է շարունակական անկում, հուլիսին՝ մի փոքր աճ, իսկ օգոստոս-սեպտեմբերին՝ կրկին անկում:

Տարեսկզին Հայաստանի համախառն միջազգային արտաքին ակտիվները կազմել էին շուրջ 2 մլրդ 251 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվների կառուցվածքում առավել մեծ է արժեթղթերում ներդրված միջոցների մասնաբաժինը:

Share