Բաժին. Տնտեսական

Մեր տնտեսության դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ մեր երկրի տնտեսության իրական հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթով վարկերը կազմել են 62.4%՝ վկայելով այն մասին, որ մեր երկրում դոլարայնացման մակարդակը շարունակում է մնալ բարձր: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են կուտակել արտերկրից ներգրավված միջոցներ և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսաելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Նշենք նաև, որ տարեսկզբի համեմատ գրանցվել է տնտեսության իրական հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթով վարկերի մասնաբաժնի աճ՝ 0,6 տոկոսային կետով:

Share