Բաժին. Տնտեսական

Սեուլը կրճատում է մերձավորարևելյան նավթի ներկրումը

Կորեայի Հանրապետությունը մտադիր է կրճատել մերձավորարևելյան նավթի ներկրումից ունեցած զգալի կախվածությունը: Պետական նավթային կորպորացիայի հրապարակած տվյալներով` երկիրն այսուհետ կգնի առավելապես Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և այլ տարածաշրջանների` անհամեմատ ավելի էժան ածխաջրածինը:

Թեև այդ երկրների նավթը պարունակում է ավելի մեծ քանակությամբ ծծումբ, այդուամենայնիվ, Կորեայի նավթամշակման ընկերություններին կկարողանա ապահովել առավել բարձր եկամտաբերություն` շնորհիվ էներգակրի ցածր արժեքի: Դրանից զատ, ածխաջրածնի ստացման աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված ջանքերի շրջանակներում, հարավկորեական ընկերություններն ընթացիկ տարում սկսել են գնել նաև ամերիկյան կոնդենսատ, ինչին, անշուշտ, մեծապես նպաստել է Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման 39-ամյա արգելանքի վերացումը:

Միայն սեպտեմբեր ամսին հարավկորեական GS Caltex ընկերությունը ներկրել է 400 հազար բարել ամերիկյան կոնդենսատ, իսկ SK Energy-ն` ավելի քան 4 մլն բարել:

Share