Բաժին. Տնտեսական

Հայաստանի բանկերում օտարերկրյա բաժնեմասը կազմում է 67.5%

Հայաստանում գործող 22 բանկերից 1-ը սահմանափակ պատասխանատվությամբ, 4-ը՝ բաց բաժնետիրական, 17-ը՝ փակ բաժնետիրական ընկերություններ են: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

Ըստ ներկայացված տվյալների՝ մեր երկրում գործող 22 բանկերից 19-ը օտարեկրյա փայատերերի մասնակցությամբ բանկեր են, ընդ որում 14 բանկում օտարեկրյա փայատերերի մասնակցությունը կանոնադրական կապիտալում գերազանցում է 50%-ը: 95%-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկերի թիվը կազմում է 12:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է 67.5%:

Ըստ բանկային համակարգի մասնակիցների տարածաշրջանային բաշխվածության՝ կանոնադրական կապիտալում մեծ տեսակարար կշիռ ունեն ԵՄ-ում, ՌԴ-ում և Շվեյցարիայում գրանցված մասնակիցները:

Share